Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 15 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

15 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3253
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 15-22-ը ժամանակահատվածում ստացել է 15 զանգ, որից 4-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9 զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։