Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

3255
Տարածել

2021 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

· հոկտեմբերի 31-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ.

· նոյեմբերի 1-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ.

· նոյեմբերի 3-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 2 երկրաշարժ: Նոյեմբերի 1-ին 6,1 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Հարավային Սանդվիչյան կղզեխմբի եւ Ինդոնեզիայի Նիաս կղզու տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»