Գլխավոր Նորություններ «ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

630
Տարածել
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia

Արձագանքելով սեպտեմբերի 30-ին լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե օգոստոսի վերջին Երևանի «Նաիրիտ» գործարանում խոշոր հրդեհի հետևանքով ներկայումս Արարատի մարզի Մասիս քաղաքում գարշահոտություն է տարածված, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ մի շարք գերատեսչությունների մասնագետներ (արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններ, Երևանի, Մասիսի քաղաքապետարաններ) ուսումնասիրել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի և Մասիս քաղաքի տարածքները, զրուցել բնակիչների հետ:

Պարզվել է, գարշահոտության աղբյուրը կոյուղաջրերի հեռացման համակարգն է: Կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված օդի նմուշների լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցում են սահմանային թույլատրելի խտությունները: Հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է պնդումը, թե դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:

Նշված միջգերատեսչական աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: ԱԻՆ-ը պարբերաբար կտեղեկացնի խնդրի լուծման աշխատանքների մասին: