Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3166
Տարածել

Հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 602 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ աճել են ընդհանուր դեպքերի ու պատահարների վերաբերյալ կանչերը:

Հրդեհներից մեկը բռնկվել է օժանդակ շինությունում, երկուսը՝ տրանսպորտում, եւս մեկը՝ անասնաֆերմայում: Տուժածներ չկան:

Գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները բացել են երեք դուռ եւ մեկ վերելակ, տեղափոխել առողջական խնդիր ունեցող 8 քաղաքացու, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարել 5 ելք եւ արձագանքել այլ բնույթի 7 կենցաղային կանչի։

Ստեփանակերտում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է մեկ քաղաքացի: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Սակրավորական խմբերն ամենօրյա ռեժիմով Արցախի բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել են կասետային 17 հրթիռ եւ 2 ավիառումբ:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման նպատակով աշխատանքները կմեկնարկեն վաղը: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են: