Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՌԿ ծրագիր՝ կորոնավիրուսի դեմ

ԱՌԿ ծրագիր՝ կորոնավիրուսի դեմ

2404
Տարածել

Ստեփանավանի «Արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոնն արդեն ամիսներ աշխատում է աղետների ռիսկի նվազեցման նոր ծրագրով, որը հնարավորություն է տալիս իրականացնել Ստեփանավան քաղաքի աղետների ռիսկի բազմակողմանի ուսումնասիրություն:

Մարտին Երեւանում կայացել է Հայկական կարմիր խաչի ընկերության, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների եւ այլ գործընկերների միջեւ հանդիպում, որի ժամանակ քննարկվել է նաեւ ծրագրի հնարավորությունները նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:

ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ, «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանի հաղորդմամբ՝ կազմվել են նոր սցենարներ,  քարտեզագրվել են Հայաստանի ամբողջ տարածքում Կարմիր խաչի հնարավորությունները՝ կամավորների, տրանսպորտի եւ կապի, պահեստների, օգնության կարիք ունեցող շահառուների բազան, ճշտվել են արտակարգ իրավիճակում կամավորների առաջնային գործողությունները եւ այլն։

«Սա մի կառավարման գործիք է, որով կարող ենք հասկանալ՝ ինչ կարողություններ ունենք, ինչով կարող ենք պետությանն օգնել։ Միգուցե ծրագիրը կիրառվի նաեւ այլ երկրներում»,- նշեց Արմեն Առաքելյանը։

Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմեն Առաքելյանը