Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2147
Տարածել

Մայիսի 26-ից հունիսի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ։ Մասնավորապես՝ մայիսի 29-ին Հայաստանի Շորժա գյուղից 2 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ ուժգնությամբ, Կոտայքի եւ Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ՝
մայիսի 28-ին Իրանի Մակու քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
մայիսի 29-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 26-ին 7.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Պերուի հարավում` Պունա տարածաշրջանի Ասանգարո քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Նույն օրը 6.4 եւ 6.2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Լոյալթի կղզիների հարավ-արեւելյան ափամերձ եւ Արևելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային տարածքներում: Հաջորդ օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի Լոսպալոս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
Հունիսի 1-ին 5.9 մագնիտուդով Չինաստանի Սիչուան նահանգի Մեյշան բնակավայրից 96 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 4 մարդ, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»