Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

3187
Տարածել

2021 թվականի հոկտեմբերի 7-13 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

· հոկտեմբերի 9-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 41 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ.

· հոկտեմբերի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 8 կմ հյուսիս՝ 4 բալ եւ Չալդրան քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ.

· հոկտեմբերի 11-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 4 երկրաշարժ: Հոկտեմբերի 7-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Մաքքուորի կղզու տարածքում: Հոկտեմբերի 9-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի տարածքում: Հոկտեմբերի 11-ին 6,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ալյասկա նահանգի Ալեուտիանս Իստ շրջանի Սենդ Փոյնտ քաղաքից 267 կմ հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը Հունաստանի Կրետե կղզու արեւելքում` Սիտիա քաղաքից 24 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, ավերվել մեկ եկեղեցի:

Հոկտեմբերի 7-ին 5,9 մագնիտուդով Ճապոնիայի Կանտո տարածաշրջանի Թիբա պրեֆեկտուրայի Թիբա քաղաքից 10 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վիրավորվել է առնվազն 52 մարդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»