Գլխավոր Նորություններ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ»

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ»

1124
Տարածել

Լույս է տեսել ՀՀ  ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուժերով հրատարակվող «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի 12-րդ պրակը:

Համարում ներկայացված է մոտ չորս տասնյակ հոդված՝ էկոհամակարգերի աղետների ռիսկի կառավարում, տեխնոլոգիական կրթություն, դասախոսության կառուցման նոր մոտեցում, կինոթերապիա, ընտանեկան ճգնաժամեր, հիվանդանոցների հրդեհային անվտանգություն և այլ թեմաներով:

«Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուն լույս է տեսնում 2010 թվականից և համապատասխանում է պարբերական գիտական հրատարակություններին և գիտական աշխատանքների ժողովածուներին ներկայացվող Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին:

«Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» ժողովածուում ներկայացվում են ինչպես Ակադեմիայի, այնպես էլ հանրապետության այլ կրթագիտական հաստատությունների մասնագետների աշխատանքներ և հոդվածներ օտար պետությունների (Ճապոնիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն) նման կառույցներից: