Գլխավոր Վերլուծություն Ռուսաստանում կվերապատրաստվի հայ փրկարարների հերթական խումբը

Ռուսաստանում կվերապատրաստվի հայ փրկարարների հերթական խումբը

3187
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն, հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքի «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնում կվերապատրաստվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» հինգ փրկարար: Վերապատրաստման թեման է՝ «Ճոպանային համակարգերի միջոցով բարձրությունների վրա աշխատանքներ ուսուցանող մասնագետների պատրաստում»: «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնը մանագիտացած է բարձրությունների վրա աշխատող եւ լեռնագնացության ոլորտի մասնագետների, այդ թվում՝ փրկարարների, վերապատրաստումների գործում:

Սա այս տարի, «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնի մասնագետների ուժերով, Հայաստանի փրկարարների արդեն երկրորդ վերապատրաստումն է: Առաջինը այս տարվա ապրիլին էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Վերապատրաստման դասընթացի մասին առավել մանրամասն՝ մեր փրկարարների վերադարձից հետո: