Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

843
Տարածել

Օգոստոսի 2-ից օգոստոսի 8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ տասը երկրաշարժ, որից երեքը՝ Իրանի Խոյ քաղաքից 35 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Օգոստոսի 2- 6-ն ընկած ժամանակահատվածում 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վան քաղաքի, երեքը՝  Թուրքիա-Իրան սահմանային գոտում գտնվող Սարայ քաղաքի մատույցներում:  Մնացած երկրաշարժերը (3-4 բալ ուժգնությամբ) գրանցվել են Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա եւ Ադրբեջանի Բարդա քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Օգոստոսի 5-ին 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից տուժել է Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին, ինչի  հետեւանքով զոհվել է առնվազն 380, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան հազար մարդ: Քանդվել են բազմաթիվ շենքեր, հյուրանոցներ, ճանապարհներ եւ կամուրջներ: Տարհանվել է մոտ 20 հազար մարդ:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ