Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

3208
Տարածել

2021 թվականի սեպտեմբերի 22-29-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

· սեպտեմբերի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.

· սեպտեմբերի 28-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 17 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 19 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Սեպտեմբերի 24-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Սեպտեմբերի 27-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստանի Կրետե կղզում` Հերակլիոն քաղաքից 25 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Հաջորդ օրը 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովում:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»