Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ու բնականոն զարգացմանը

ԱԻՆ-ը կմասնակցի Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ու բնականոն զարգացմանը

3398
Տարածել

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը: Ծրագրով նախատեսված է մոտ 30 գործողություն՝ Սեւանա լճի մասին օրենսդրության վերանայում, Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում, Սեւանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում եւ Սեւանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործում, Սեւանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում եւ այլն:

Ծրագրի պատասխանատուն շրջակա միջավայրի նախարարությունն է: «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավման հարցում ծրագրի համակատարող է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: