Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Առաջին օգնության դասեր ճամբարականների համար. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Առաջին օգնության դասեր ճամբարականների համար. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3305
Տարածել

Հուլիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակենրի պետական ծառայության 911 ահազանգման կենտոնը ստացել է 894 զանգ:

Հրդեհի 19 դեպքից միայն 11-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում՝ բնակելի թաղամասերին կից չոր խոտածածկերում եւ աղբանոցներում: Հրդեհի բռնկման մասին մեկ դեպք արձանագրվել է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բնակելի տներից մեկում: Տուժողներ չկան:

Մարտունու շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է մեկ քաղաքացի: Փրկարարներն ու բժիշկները վերջինիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը բավարար է:

Շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորական խմբերն Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերվել եւ ոչնչացվել է կյանքի համար վտանգ ներկայացնող կասետային 60 հրթիռ, թնդանոթի 3 արկ, 1 ավիառումբ, 2 պայթուցիչ:

Կենցաղային բնույթի 34 կանչից 8-ը եղել է բնակչությանը խմելու ջուր մատակարարելու վերաբերյալ: Փրկարարները բացել են 7 դուռ եւ 3 վերելակ:

Անցած շաբաթ փրկարարներն այցելել են մանկապատանեկան եւ երիտասարդական ամառային ճամբարներ, նպատակը՝ կազմակերպել առաջին օգնության դասընթացներ, միաժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացնել տեխնիկական ստուգումներ:

Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար կատարել են 3 ելք: Զինադադարից հետո առայսօր հայտնաբերվել եւ տարհանվել է 1619 աճյուն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն