Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վիրավորվել են փրկարարներ

Վիրավորվել են փրկարարներ

2590
Տարածել

Հոկտեմբերի 28-ին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հակառակորդը հրետակոծել է Արցախի հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին: Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խաչատուր Ավոբյանի անվան դպրոցը։ Խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 1 զոհ, 2 վիրավոր։

Հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորվել են նաեւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի երեք փրկարար՝ Հարութ Ապրեսյանը, Կարոտ Բաղրյանը եւ Գեղամ Գրիգորյանը։ Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել, մյուսները բժիշկների վերահսկողության տակ են։