Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 15 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

15 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2857
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը սեպտեմբերի14-21-ը ժամանակահատվածում ստացել է 24 զանգ, որից 15-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 15-ից 4-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. վեցը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ ինքնասպանության փորձի, մեկը՝ միջանձնային բնույթի խնդիրների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 2 ելք՝ ինքնասպանության փորձի վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։