Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկվել է երեք քաղաքացի․ Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

Փրկվել է երեք քաղաքացի․ Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

3149
Տարածել

Օգոստոսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճի առաջին հանրային լողափում սպասարկել է երեք կանչ, մասնավորապես՝ հայտնաբերվել եւ ափ են դուրս բերվել

· մեկ քաղաքացի, որը լողալու նպատակով ցատկել էր մոտորանավակի վրայից եւ ալիքների պատճառով բավական հեռացել տեխնիկայից։

· երկու քաղաքացի, որոնք լողանշանն անցնելու պատճառով սկսել էին ջրահեղձվել։

Օգոստոսի 11-ին կկայանա «Քայլ դեպի տուն» ուսուցողական ծրագրի մասնակիցների վերջին այցը Սեւանի թերակղզու հարակից լողափ։ Չորս այցի ժամանակ սփյուռքահայ երեխաների անվտանգությունն ապահովել են ջրափրկարարները։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը