Գլխավոր ՀՀ ՆԳՆ 74 խորհրդատվություն, 29 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

74 խորհրդատվություն, 29 ուղեգրում, 5 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

3235
Տարածել

Հուլիսի 16-22-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 74 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 52 մարդ` 30 ծառայող, 17 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 29-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է հինգ ելք: Շաբաթվա ընթացքում բժշկական ապահովման վարչության աշխատակիցները նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար սեմինար են անցկացրել եւ խոսել կորոնավիրուսի դեմ պատվաստման, պատվաստանյութերին առնչվող հարցերից:

Շաբաթվա ընթացքում անցկացվել են տարբեր թեմաներով վարժանքներ: Վարչության աշխատակիցները կազմակերպել են միջոցառումների բժշկական ապահովումը: