Գլխավոր Ուսուցողական նյութեր Ամբողջանում է «Հանրակրթական դպրոցների ԱՌԿ պլանի» նախագիծը

Ամբողջանում է «Հանրակրթական դպրոցների ԱՌԿ պլանի» նախագիծը

3143
Տարածել

Արդեն տեւական ժամանակ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF)  եւ ԱՌՆ ոլորտի անկախ փորձագետները քննարկում են «Հանրակրթական դպրոցների ԱՌԿ պլանի» նախագիծը:

2016 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների եւ կրթության ու գիտության նախարարների համատեղ հրամանով ընդունվել է «Ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցը», ըստ որի էլ պիտի մշակվեն ԱՌԿ պլանները:

«Հանրակրթական դպրոցների ԱՌԿ պլանի» նախագիծն ուղարկվել էր շահագրգիռ բոլոր կառույցներին, այդ թվում՝ դպրոցներին: Ստացված կարծիք-առաջարկների հիման վրա «Հանրակրթական դպրոցների ԱՌԿ պլանը» կրճատվել է 20 էջով: Կրճատ տարբերակը քննարկվեց ԱՌՆԱՊ հիմնադրամի կրթական թեմատիկ խմբի առցանց հանդիպման ժամանակը: Նոր պլանը շահագրգիռ կողմերին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս քննարկումից հետո «Հանրակրթական դպրոցների ԱՌԿ պլանի» նախագիծը կբերվի վերջնական տեսքի եւ կներկայացվի հաստատման:

 

Լուսանկարը տրամադրել է ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանը