Գլխավոր ՀՀ ՆԳՆ Երեք տարում ավելի քան 42 միլիարդ դրամի ներդրում արտակարգ իրավիճակների ոլորտում

Երեք տարում ավելի քան 42 միլիարդ դրամի ներդրում արտակարգ իրավիճակների ոլորտում

3348
Տարածել

Հուլիսի 12-ին, Հայաստանի կառավարությունը հաստատել է հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ Հայաստանի կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը:

Կառավարությունը որոշել է 2022-2024 տարիներին արտակարգ իրավիճակների ոլորտում ծախսել ավելի քան 42 միլիարդ դրամ. 2022 թվականին՝ 13,667 միլիարդ, 2023 թվականին՝ 14,337 միլիարդ, 2024 թվականին՝ 14,337 միլիարդ:

Գումարները կուղղվեն հետեւյալ հիմնական նպատակներին.

1. «Արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակում՝ ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ» ծրագիր: Նպատակն է արտակարգ իրավիճակների բնագավառում պետական արդյունավետ քաղաքականության մշակումն ու իրականացումը: Երեք տարում կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ՝ 1,426 + 1,434 + 1,447:

2. «Փրկարարական ծառայություններ» ծրագիր՝ արտակարգ իրավիճակների կանխում, դրանց ժամանակին արձագանքում, հետեւանքների նվազեցում եւ բնակչության պաշտպանություն: Երեք տարում կծախսվի մոտ 35 միլիարդ դրամ՝ 11,300 + 11,912 + 11,899:

3. «Ռազմավարական նշանակության պաշարների կառավարում» ծրագիր՝ արտակարգ իրավիճակներում ռազմավարական նշանակության պաշարներով ապահովում: Յուրաքանչյուր տարի կհատկացվի 29,9 միլիոն դրամ:

4. «Սեյսմիկ պաշտպանություն» ծրագիր՝ սեյսմիկ ռիսկերի գնահատում եւ նվազեցում: Երեք տարում կծախսվի ավելի քան 2 միլիարդ դրամ՝ 752,9 միլիոն + 793,8 միլիոն + 793,8 միլիոն:

5. «Տեխնիկական անվտանգության կանոնակարգում» ծրագիր՝ արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ պայմանավորված տեխնածին վթարների եւ դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը պատճառվող վնասների ռիսկերի նվազեցում: Երեք տարում կծախսվի ավելի քան 130 միլիոն դրամ՝ 43,4 + 45,7 + 45,7:

6. «Արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում» ծրագիր՝ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման կարողությունների զարգացում: Երեք տարում կծախսվի ավելի քան 350 միլիոն դրամ. 114,8 + 121 + 121:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ