Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են ջրասուզակները

Վերապատրաստվում են ջրասուզակները

2352
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, հունիսի 17-ից հուլիսի 2-ը Սեւանա լճում անցկացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների վերապատրաստման դասընթաց՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանի գլխավորությամբ։

Մասնակցում է 16 հոգի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական, Սեւանի հատուկ ջրափրկարական, Սիսիանի եւ Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Դասընթացի պլանով նախատեսված է 20 պարապմունք:

Առավել մանրամասն՝ այստեղ