Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2286
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 21-28-ը ժամանակահատվածում ստացել է 19 զանգ, որից 6-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերըտ եղել են հետեւյալ հարցերով. վեցը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, չորսը՝ ինքնավնասման սպառնալիքի, երկուսը՝ ինքնասպանության փորձի, մեկը՝ ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։