Գլխավոր Նորություններ Իմացի՛ր և օգնի՛ր

Իմացի՛ր և օգնի՛ր

699
Տարածել

Բարձր ջերմաստիճաններ. ջերմային ցնցումներ

Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս: Ջերմային ցնցումներ ավելի հաճախ հանդիպում են մարզիկների մոտ: Ավելի հաճախ ջերմային ցնցման են ենթարկվում ոտքերի, որովայնի, ձեռքերի մկանները: Տաք կամ նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում մկանային աշխատանքը բերում է մեծ քանակով ջերմության արտադրման, որի հետևանքով ուժեղանում է քրտնարտադրությունը: Տուժածի մարմնի ջերմաստիճանը չի փոխվում: Ժամանակին ցուցաբերված առաջին օգնության դեպքում ջերմային ցնցումները լուրջ խնդիր չեն ներկայացնում: