Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ ազդարարումը համայնքներում

Վարժանքներ․ ազդարարումը համայնքներում

2248
Տարածել

Շաբաթվա ընթացքում Շիրակի մարզի Հոռոմ համայնքի միջնակարգ դպրոցում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել են Հոռոմ համայնքի էլեկտրաշչակները, որոնք գտնվել են  սարքին վիճակում:
Դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարհանվել են ու պատսպարվել դպրոցի նկուղում։ Նկուղի ընդհանուր մակերեսը բավարար է ողջ անձնակազմի պատսպարման համար: Ուսումնավարժության ավարտից հետո Հոռոմ համայնքի վարչական ղեկավարի հետ համատեղ իրականացվել է համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, որոշ դեպքերում առաջարկվել է վերադասավորել առկա գույքը եւ միջոցները՝ նկուղն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

Մայիսի 20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում իրականացվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը»  թեմայով վարժանք։
Գոշի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, տարհանման մարմինների ծավալում։ Դպրոցի անձնակազմը պատսպարվել է շենքի ապահով վայրում։ Վարչության աշխատակիցները կարդացել են նաեւ դասախոսություն «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները