Գլխավոր Ուսուցողական նյութեր Բարձրագույն կրթություն ստանալու ձեր ցանկությունը ի կատար ածեք ՃԿՊԱ-ում

Բարձրագույն կրթություն ստանալու ձեր ցանկությունը ի կատար ածեք ՃԿՊԱ-ում

3454
Տարածել

Արդեն քանի օր է ինչ պետական տարբեր գերատեսչությունների մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպում Հայաստանի տարբեր բուհեր դիմած եւ ոչ առաջին, ոչ երկրորդ հայտով չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայում դեռ շարունակվում է ընդունելությունը: Ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ամենամարդասիրական ու բարի մասնագիտության մեջ հմտանալու հնարավորություն տալ բոլոր բողոքավորներին: Մենք առաջարկում ենք բարձրագույն կրթություն ստանալու ձեր ցանկությունը ի կատար ածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Բոլոր այն դիմորդները, որոնք հայոց լեզվի քննությունից ստացել են 10 եւ ավելի միավոր, կարող են փաստաթղթերը ներկայացնել ՃԿՊԱ եւ դառնալ ուսանող:

Առավել մանրամասն՝ այստեղ