Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2084
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մարտի 29-ից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ստացել է 26 զանգ, որից 19-ը՝ հոգեբական աջակցության վերաբերյալ: Այս 19-ից 15-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. երեքը՝ ռազմական դրության, մեկական՝ ինքնասպանության փորձի, հոգեկան խանգարումներով քաղաքացիների, միջանձնային բնույթի եւ սեռական բնույթի խնդիրների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։