Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

2033
Տարածել

2022 թվականի մայիսի 19-25-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ. մայիսի 23-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Լանջառ գյուղում` 2 բալ  ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

Մայիսի 19-ին Ադրբեջան-ԱՀ սահմամային գոտում` Դաշքեսան  քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 20-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան  քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 5 բալ ուժգնությամբ։

Մայիսի 21-ին Վրաստանում՝ Բորժոմի քաղաքից 24 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Գուրջանի քաղաքից 57 կմ հարավ` 4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 23-ին Թուրքիայում՝ Վան  քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա  գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 4 երկրաշարժ: Մայիսի 19-ին 6,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Մաքքուորի կղզու տարածքում: Մայիսի 21-ին Ֆիլիպինների Սիլանգ քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Հաջորդ օրը 6,3 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Ֆիջի կղզեխմբի տարածքում եւ Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայի Տատեյամա քաղաքից 251 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»