Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՃԿՊԱ-ում. Էլեկտրամոբիլներ եւ արեւային էլեկտրակայաններ

Վերապատրաստում ՃԿՊԱ-ում. Էլեկտրամոբիլներ եւ արեւային էլեկտրակայաններ

701
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հունվարի 22-24-ն անցկացվում է «Էլեկտրամոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» եւ «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են փրկարար ծառայության Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետեր, օղակի հրամանատարներ, խմբի պետեր՝ 14 հոգի:

Եռօրյա դասընթացի առաջին երկու օրը տեսական դասախոսություններ են, վերջին օրը՝ գործնական աշխատանք՝ «Տեսլա Էներջի» ընկերության արհեստանոցներում:

Առավել մանրամասն՝ այստեղ: