Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

758
Տարածել

Հուլիսի 26-ից եւ օգոստոսի 1-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է ութ երկրաշարժ, որից հինգը՝ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի տարածքում: Չորս երկրաշարժ հուլիսի 26-30-ը Վան քաղաքից 37 կմ շառավղով սահմանափակված տարածքում եւ մեկը` հուլիսի 27-ին Սարիղամիշ քաղաքի մատույցներում: Մնացած երկրաշարժերը (ուժգնությունը՝ 3-4 բալ) գրանցվել են Իրանում՝ Խոյ քաղաքի, Ռուսաստանում՝ Բուրշի քաղաքի, Վրաստանում՝ Դմանիսի քաղաքի մատույցներում:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հուլիսի 28-ին 6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսի Ֆլորես ծովում եւ 6,4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում: Վերջին երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 16 եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 162 մարդ, ավերվել կամ վնասվել է առնվազն 1000 շենք-շինություն: Դադարեցվել են բոլոր զբոսաշրջային այցերը: Կղզում գտնվող ավելի քան 800 զբոսաշրջիկ է արգելափակվել: Երեք օրվա ընթացքում բոլորը տարհանվել են:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ