Գլխավոր Վերլուծություն Սենդայի ծրագիրը 6 տարեկան է

Սենդայի ծրագիրը 6 տարեկան է

749
Տարածել

2015 թվականի մարտի 18-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացված համաշխարհային համաժողովի արդյունքներով ընդունվեց «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը»: Սենդայի ծրագիը ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած ամենաընդարձակ ծրագիրն է`աղետների կորուստները նվազեցնելու նպատակով:

Տարեդարձի առթիվ իր ուղերձում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին հայտարարել է, որ մոլորակը պարտվում էր աղետների ռիսկի նվազեցման պատերազմում, չէր կարողանում ներդնել վաղ ազդարարման, աղետների կանխարգելման արդյունավետ համակարգեր, դրա համար էլ ընդունվեց Սենդայի ծրագիրը: Մամի Միզուտորիի խոսքով, ակնհայտ է, որ բնական աղետ չկա, պարզապես մարդկության առաջընթացի սխալ պատկերացումներ եւ մոտեցումներ կան: Մոլորակի ընդերքի, այլ ռեսուրսների անխնա օգտագործում-շահագործումը, շրջակա միջավայրի նկատմամբ ոչ հոգատար վերաբերմունքը, չվերահսկվող քաղաքաշինությունն ու նման երեւույթներ նպաստում են աղետների ավելացմանը:

Հիմա լուրջ մարտահրավեր է COVID-19-ը, հուսով եմ շուտով կհաղթահարենք այն ու վճռական քայլեր կձեռնարկենք աղետների նվազեցման համար, աղետներ, որ սպառնում են մեր գոյությանը, հայտարարել է Մամի Միզուտորին: