Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

826
Տարածել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի Արևելյան ծառայությունը, որը գործում է Արցախում, պարբերաբար իրականացնում է սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից մեկի՝ սեյսմապաշտպանության վարքականոններին բնակչության իրազեկումը, ուսուցումը և տագնապ-վարժանքների անցկացումը: Աշխատանքներ են տարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր և հասարակական կառույցներում: Սակայն առաջնային է համարվում սերտ համագործակցությունը մանկապարտեզների և դպրոցների հետ:

Արևելյան ծառայության մասնագետներն իրազեկում և նախապատրաստում են տնօրեններին, զինղեկներին, ուսուցչական անձնակազմին, դաստիարակներին՝ ուժեղ երկրաշարժի ժամանակ ճիշտ և արագ կողմնորոշվելու, անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու և գիտելիքները երեխաներին ուսուցանելու նպատակով: Դպրոցներում տագնապ-վարժանքներն իրականացնելիս մեր մասնագետներին միանում են նաև զինղեկները:

Ուսուցումից հետո ունկնդիրներին տրամադրվում են բնական աղետների վերաբերյալ պլակատներ, ձեռնարկներ, բրոշյուրներ, իսկ փոքր տարիքի երեխաներին՝ «Ներկիր ինքդ» և «Երկրաշարժ» գրքույկները, այլ դիդակտիկ նյութեր: Պարբերաբար թարմացվում է մատուցվող նյութը, օգտագործվում են նաև համակարգչային խաղեր: «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից «911. Արտակարգ թերթ»-ի ամեն համարից մեկական օրինակ տրամադրվում է Ստեփանակերտի բոլոր հանրակրթական դպրոցներին:

Oգտագործելով աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ գիտելիքները և նորարարությունները՝ անվտանգության մշակույթ ձևավորելու նպատակով մենք բնակչությանը սովորեցնում ենք լինել համերաշխ բնության հետ, կարողանալ դիմագրավել բնության արհավիրքներին: