Գլխավոր ՀՀ ՆԳՆ 116 խորհրդատվություն, մեկ հեռավար դասընթաց. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

116 խորհրդատվություն, մեկ հեռավար դասընթաց. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2354
Տարածել

Հուլիսի 10-17-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 116 քաղաքացու: Վարչության մեկ մեքենա Երեւան քաղաքում շարունակել է իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Հուլիսի 6-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 22 փրկարար ծառայողի՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։ Վարչության հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է փրկարարների սպասարկած 2 կանչի՝ պայթուցիկ սարքի տեղադրման եւ հրդեհի վերաբերյալ: Վարչության ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աննա Բարսեղյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների հետ անցկացրել է «Առաջին բուժօգնություն» թեմայով հեռավար դասընթաց:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 32 հոգի, որից 15 ծառայող, 14 ծառայողի ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու: Դիմողներից 24-ը ուղեգրվել է ստացիոնար: