Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ գույք՝ խոշորացված համայնքների կրթօջախներին

ԱՌՆ գույք՝ խոշորացված համայնքների կրթօջախներին

608
Տարածել

ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մարդկային անվտանգության բարելավումը ՀՀ համայնքներում» ծրագրի բաղադրիչներից մեկը ‹‹Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը›› ծրագիրն էր, որն իրականացվում էր «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ։

Ի սկզբանե նախատեսված էր Ամասիա, Ալավերդի, Բերդ եւ Թումանյան խոշորացված համայնքների 20 դպրոցի եւ 6 մանկապարտեզի տրամադրել 100 000 դրամի ֆինանսական աջակցություն՝ աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի կատարմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Դպրոցները պետք է ներկայացնեին իրենց ԱՌԿ պլանը, իսկ լավագույն քսան առաջարկը՝ ֆինանսավորվեին։ Սակայն 52 դպրոցից միայն 31-ը մասնակցեց մրցույթի, բացի դրանից՝ պարզ դարձավ, որ ԱՌԿ պլանները թերի են։ Արդյունքում որոշվեց ուսումնական հաստատություններին գույք նվիրել։ Նախատեսված բյուջեով գնվել են 9 հրշեջ վահանակ՝ 2 հրշեջ դույլ, 1-ական հրշեջ բահ, հրշեջ բագոռ եւ հրդեհաշիջման ծածկոց, 57 կրակմարիչ, 44 բարձրախոս։

Ջիլիզա, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Ահնիձոր, Աթան, Մարց, Շամուտ, Ամասիա եւ Գետաշեն համայնքների 9 մանկապարտեզի տրամադրվել է 1-ական հրշեջ վահանակ, 1-ական կրակմարիչ, 1-ական առաջին օգնության արկղ: Ամասիայի «Նանե» նախակրթարանում տեղադրվել է ներքին ազդարաման համակարգ: 48 դպրոցի տրամադրվել է 1-ական կրակմարիչ, 44 դպրոցի՝ 1-ական բարձրախոս: Ամասիայի միջնակարգ դպրոցում տեղադրվել է ներքին ազդարարման համակարգ:

Հաջորդիվ ծրագրերով նախատեսվում է գույք ձեռք բերել նաեւ մրցույթին չմասնակցած թիրախային մյուս դպրոցների համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «ԱՌՆԱՊ» հիմնադրամը