Գլխավոր Նորություններ Ի ՇԱՀ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ

Ի ՇԱՀ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ

819
Տարածել

Գործադիրի հուլիսի 13-ի որոշումներով «Սևանի իշխան» ընկերությանը Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տրամադրվել է 21,8 հա տարածք՝ առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, նույն մարզի Լճափ գյուղում 1,9 հա տարածք է տրամադրվել «Սևան ակվա» ընկերությանը՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով: Նպատակը մեկն է՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնում և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացում:

Այս ընկերությունների միակ բաժնետերը 2013-ին կառավարության ստեղծած «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն» է:  «Սևան ակվա» ընկերությունն արդեն մեկ տասնյակից ավելի մանրաձկան աճեցման ցանցավանդակներ է շահագործում, իսկ «Սևանի իշխան» ընկերությունը պետք է զբաղվի մանրաձկան և ձկան վերամշակմամբ:

Կառավարությունում վստահ են, որ հուլիսի 13-ին ընդունված որոշումներով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն, որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, որոշումները կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը: