Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2413
Տարածել

Դեկտեմբերի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝

Դեկտեմբերի 3-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 41 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ագրի քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 14 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 7-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանում՝ Դերբենտ քաղաքից 81 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ, երեքն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Դեկտեմբերի 3-ին եւ 4-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Չիլիի Արիկա քաղաքից 27 կմ դեպի արեւմուտք եւ Վանուատուի Իսանգել քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արեւելք: Դեկտեմբերի 6-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պոլինեզիայում` Տոնգայի պետության տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»