Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է ավելի քան 100 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է ավելի քան 100 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1501
Տարածել

2022 թվականի ապրիլի 4-10-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ:

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 6 հրդեհ՝ օժանդակ շինություններում, աղբանոցում, չոր խոտածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, հրդեհնեչըը ժամանակին մարվել են: Տուժածներ չկան:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 20, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները բացել են 11 փակ դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող մեկ քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Երկու կանչով փրկարարներն արձագանքել են ճանապարհատրանսպորտային պատահարների: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչի:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջաններից, Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ, 26 արկ, 23 ձեռքի և 37 նռնականետի նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն