Գլխավոր Միջոցառումներ Տարհանման նշաններ՝ դպրոցներին

Տարհանման նշաններ՝ դպրոցներին

2481
Տարածել

Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ը հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ) շրջանակում hունվարի 16-ին Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցում տեղադրվեցին տարհանման նշաններ եւ իրականացվեց տարհանման վարժանք՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության եւ «ՕքսԵՋեն» երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի համագործակցությամբ։

Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերահսկեցին մոտ 170- հոգանոց անձնակազմի տարհանումը եւ հաշվառումն անվտանգ վայրում։ Հունվարի 17-ին տարհանման նշաններ կտեղադրվեն նաեւ Լոռու մարզի Ձորագյուղի հիմնական դպրոցում։

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցության եւ հանրային կապերի համակարգող Արթուր Ավթանդիլյանի խոսքով՝ այս երկու դպրոցների ընտրությունը պատահական չէր։ Նույն ծրագրի շրջանակում Երեւանի եւ մարզերի 10 կրթօջախում մասնագիտական կողմնորոշման ակումբ է հիմնվել, որոնցից երկուսը՝ հենց Իջեւանի թիվ 5 եւ Ձորագյուղի հիմնական դպրոցներում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ