Գլխավոր Միջոցառումներ Առաջին օգնության հմտությունների կատարելագործում

Առաջին օգնության հմտությունների կատարելագործում

2388
Տարածել

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացրեց առաջին օգնությանը նվիրված միջոցառում եւ դասընթաց:
Աշակերտներին ներկայացվեց զեկույց, ապա գործնականում ցուցադրվեցին տուժածին կողքի ապահովության դիրքի բերելու, արյունահոսությունը դադարեցնելու եւ կոտրված վերջույթն անշարժացնելու կանոնները:

Առավել մանրամասն՝ այստեղ