Գլխավոր Միջոցառումներ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի եւ գույքի ցուցադրություն հանրապետության հրապարակում

Հրշեջ-փրկարարական տեխնիկայի եւ գույքի ցուցադրություն հանրապետության հրապարակում

2492
Տարածել

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում այսօր Երեւանի հանրապետության հրապարակում կազմակերպվել էր հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույքի, սարքերի ու սարքավորումների ցուցադրություն։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Ցուցադրված էր 12 միավոր տեխնիկա (Երեւանի թիվ 1, 2, 3, 4, 8, հրշեջ-փրկարարական ջոկատներից, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, քաղաքացիական պաշտպանության վարչությունից, աղետների բժշկության կենտրոնից, փրկարար ծառայության այլ ստորաբաժանումներից), տասնյակ սարքեր՝ ծխապատ տարածքներում աշխատելու շնչադիմակներ, գիշերային լուսավորության սարքեր, ինժեներասակրավորական տեխնիկական միջոցներ, գեներատորներ, վարակված տարածքներում աշխատելու համար հանդերձանք եւ այլն։