Գլխավոր Նորություններ Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

710
Տարածել

Եթե 2016-ի հուլիսին ՀՀ ԱԻՆ հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում գրանցված էր

18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, ապա մեկ տարի անց՝ 2017-ի հուլիսին՝ 18 429: Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ երկու տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական և ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են և դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ ավելի քան 200, «Երևան ՋԷԿ»՝ ավելի քան 20, «Երևան գարեջուր»՝ ավելի քան 10 և այլն: