Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 415 կանչի են արձագանքել

Փրկարարները 415 կանչի են արձագանքել

2377
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 415 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 149 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 18 կեղծ կանչ:

Փրկարարները 149 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Նորք Մարաշ վարչական շրջաններում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել, սակայն օձ չի հայտնաբերվել:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Հրդեհի մարումը գիտահետազոտական ինստիտուտում», «Հրդեհաշիջում ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հյուրա­նոցներում», «Հրդեհաշիջում գյուղապետարանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», «Նաիրիտ գործարան ՓԲԸ 1-21 արտադրամասի հրդեհաշիջման կազմակերպումը», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը մանկապարտեզներում», «Գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացմումից առաջացած հրդեհի հրդեհաշիջում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում», «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումն ուսումնական հաստատություններում», «Երեխաների տարհանումը եւ հրդեհաշիջումը հրդեհի ժամանակ» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: