Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայ-ճապոնական «արտակարգ» համագործակցությունը կշարունակվի

Հայ-ճապոնական «արտակարգ» համագործակցությունը կշարունակվի

2369
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ ջանքերով 2019-2022 ժամանակահատվածում իրականացվող «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավում» ծրագրով Ճապոնիայում վերապատրաստման պատեհությունն օգտագործելով, ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հանդիպել է JICA-ի Արեւելյան, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆուջիյա Կոջիի եւ նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Նակաոկա Յուսակուի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ ԱԻՆ-JICA առկա համագործակցային միջավայրի ընդլայնման, հեռանկարների զարգացման, հետագա անելիքների հստակեցման, նոր ծրագրային առաջարկների մշակման, ներդրման եւ իրականացման ուղղությամբ տարվող բանակցային գործընթացներին առնչվող խնդիրներ ու հարցեր: Վերահաստատելով հայ-ճապոնական գործընկերային, կառուցողական համագործակցության պատրաստակամությունը՝ կառուցված արտակարգ իրավիճակների բնագավառում փոխշահավետ հարաբերությունների հիման վրա, կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքները աղետների ռիսկի կառավարման ոլորտում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով JICA-ի կողմից նոր ներդրումային ծրագրերի, ռազմավարական ուղիների մշակման, ներկայացման եւ համատեղ իրականացման ուղղությամբ: Համագործակցության թիրախում կլինեն նաեւ արտակարգ իրավիճակների բնագավառում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, ուսուցանման, տարբեր խնդիրների լուծման, ԱԻՆ կարողությունների հզորացմանն ուղղված գործընթացները: