Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

520
Տարածել

2023 թվականի դեկտեմբերի 21-27-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

 

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

 

  • Դեկտեմբերի 23-ին Իրանում՝  Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 24-ին Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 27-ին Վրաստանում՝ Գորի քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

 

Տարածաշրջանից դուրս

 

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Դեկտեմբերի 21-ին եւ 22-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ալեուտյան կղզիների եւ Աֆրիկայից հարավ ընկած տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»