Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Սրտանոթային համակարգի հիվանդություններ․ սրտի աշխատանքի եւ շնչառության վերականգնում՝ ՍԱՇՎ, 0-1 տարեկան

Սրտանոթային համակարգի հիվանդություններ․ սրտի աշխատանքի եւ շնչառության վերականգնում՝ ՍԱՇՎ, 0-1 տարեկան

683
Տարածել

Մասնագետներն առանձնացնում են ՍԱՇՎ կատարելու երեք տարբերակ՝ կրծկեր երեխայի՝ մինչեւ մեկ տարեկան, 1-8 տարեկան եւ 8-ից բարձր տարիքի։

Կրծկեր երեխայի կրծքավանդակը շատ փոքր է, անոթազարկն ու շնչառությունն ավելի հաճախ են, ուստի այլ է ՍԱՇՎ-ի տեխնիկան։

Երեխայի կրծքավանդակի սեղմման տեղը որոշելու համար մտովի երեւակայական գծով միացրեք երկու պտուկները եւ տեղադրեք ձեր ձեռքի ցուցամատը այդ գծի կրծոսկրի վրա։ Միջնամատի եւ մատնեմատի բարձիկները տեղադրեք կրծոսկրի վրա, այդ գծից ներքեւ, անմիջապես ցուցամատի կողքին։ Մատների բարձիկները կրծոսկրոց սահեցրեք փոքր-ինչ ներքեւ եւ սեղմումները կատարեք այդ տեղում։ Կրծքավանդակի սեղմումների ժամանակ օգտագործեք միայն ձեր մատների բարձիկները։

Սեղմումները կատարեք այնպես, որ կրծոսկրն իջնի 1-2 սմ։ Սեղմումները կատարեք ուղիղ ներքեւ՝ մատները միշտ պահելով սեղմման տեղին։ Սեղմումները պետք է լինեն կտրուկ եւ համաչափ, մատները չպետք է ծալվեն։ Կատարեք 5 սեղմում երեք վայրկյանում եւ մեկ ներփչում՝ մեկ վայրկյանում։ Եվ այդպես՝ 10-12 անգամ։ ՍԱՇՎ-ն շարունակեք այնքան, մինչեւ շոշափվի տուժածի անոթազարկը, ձեզ փոխարինի մեկ ուրիշը, տեղ հասնեն պրոֆեսիոնալ փրկարարները։