Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1207
Տարածել

Սեպտեմբերի 4-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8  երկրաշարժ՝

  • Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի Շամախի քաղաքից 63 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 7-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 55 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Սարայ քաղաքից 27 կմ հարավ-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ, 15 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ, 14 կմ հարավ-արռւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, 15 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, 24 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 13 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Սեպտեմբերի 7-ին Չինաստանի Չոնգցին քաղաքից 144 կմ արեւմուտք տեղի ունեցած 5.1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեկ, տուժել` 63 մարդ: Տարհանվել է ավելի քան 2400 մարդ: Կան ավերածություններ 63 բնակավայրում: Ամբողջովին քանդվել է 132, լուրջ վնասվել` 161 շինություն:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»