Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ում մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծ

ԱԻՆ-ում մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծ

734
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծ:

Քաղաքացիական պաշտպանությունը երկրի անվտանգության բաղադրիչներից է: Ելնելով քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծությունից եւ նպատակ ունենալով քաղաքացիական պաշտպանությունը աստիճանաբար դարձնել ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում անհրաժեշտ է իրականացնել բնագավառը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում, իսկ 2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքը սպառիչ եւ լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը` վստահ են ԱԻՆ-ում: 

Մշակված նախագծում ավելացվել են դրույթներ քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ, հստակեցվել են քաղաքացիական պաշտպանության ղեկավարման, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության  բնագավառում իրավասությունների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորմանը վերաբերվող հարաբերությունները: «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծում ավելացվել է նոր գլուխ` «Քաղաքացիական պաշտպանության  պաշտպանական կառույցները»: Նպատակն է կարգավորել պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:

Օրինագծի ընդունմամբ կձեւավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում` բնակչության ազդարարման համակարգի արդիականացում, պաշտպանական կառույցների եւ բնակչության պատսպարման հարաբերություններ, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների լիազորությունների շրջանակներ, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնում եւ գործունեության ապահովում, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովում եւ ֆինանսավորում:

Նախագիծն ամբողջությամբ` այստեղ