Գլխավոր ՀՀ ՆԳՆ 950 հազար դրամ՝ Ծովակ համայնքի համար խորհրդատվական ծառայություններին

950 հազար դրամ՝ Ծովակ համայնքի համար խորհրդատվական ծառայություններին

2299
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը որոշել է Գեղարքունիքի մարզպետարանի պահպանման ընթացիկ ծախսերը նվազեցնել 950 հազար դրամով եւ այդ գումարն ուղղել մարզի Ծովակ համայնքի տներին վտանգ սպառնացող քարաթափման տեղամասում կանխարգելիչ միջոցառումների՝ վտանգավոր ժայռաբեկոր­ների ամրացման կամ անվտանգ իջեցման համար խորհր­դատվական ծառայություններ ձեռքբերելու համար: Նախագիծը մշակել են ԱԻՆ-ն ու Գեղարքունիքի մարզպետարանը:

Ծովակի քարաթափման վտանգավոր տեղամասում կա 0,5-0,8 խմ չափի մոտ տաս վտանգավոր ժայռաբեկոր: