Գլխավոր Ուսուցողական նյութեր Անտառային հրդեհի դեպքում ձեր քայլերը

Անտառային հրդեհի դեպքում ձեր քայլերը

2481
Տարածել

Անտառային հրդեհները պատճառում են խոշոր նյութական կորուստներ, մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, էակաան ազդեցություն թողնում կլիմայի վրա: Անտառային հրդեհների առաջացման պատճառներն են. անվերահսկելի խարույկը, ոչ լիարժեք հանգցրած խարույկը, չհանգցրած ծխախոտի մնացորդը, չոր խոտածածկույթի չվերահսկվող այրումը, նետված ապակյա իրերը, կայծակները եւ այլն:

Անտառային հրդեհները լինում են երեք տեսակի՝

Ստորգետնյա — երբ այրվում է տորֆային շերտը եւ խաշամը:

Գետնամերձ — երբ կրակը տարածվում է գետնի մակերեւույթից միչեւ (2-2,5)մ բարձրության վրա:

Սաղարթային — երբ այրվում են ծառերի սաղարթները:

Անտառային հրդեհներից սպասվելիք վտանգներն են. առատ ծուխ, բարձր ջերմաստիճան, թթվածնի պակաս, կրակի արագ տարածում, այրվող ճյուղերի ընկնում, ուղիների արգելափակում, կրակե օղակում արգելափակում, էլեկտրական սյուների վնասում, գույքի ոչնչացում, կենդանիների ոչնչացում, բույսերի ոչնչացում, արգելափակված կենդանիներ:

Անտառային հրդեհների ազդեցության ձեւերը մարդկանց վրա. մարդկանց ծխահարում, մարդկանց ծխախեղդում, այրվածքների ստացում, գիտակցության կորուստ, հագուստի բռնկում, անկառավարելի վարք, կրակե օղակում արգելափակում:

Անտառային հրդեհների դեպքում պետք է անել հետեւյալ քայլերը

Առանց խուճապի զանգահարեք «911» եւ պատասխանեք հարցերին:

Փոքրածավալ գետնամերձ հրդեհների դեպքում փորձեք ինքնուրույն մարել կրակը: Հրդեհը մարելու համար չի կարելի օգտագործել խմելու ջրի պաշարները, օգտագործեք օրինակ հող ու ավազ:

Եթե հրդեհը տարածվել է, դուրս եկեք անվտանգ տարածք: Զգուշացեք կրակի օղակի շրջափակման մեջ հայտնվելուց, տեղաշարվեք կրակի տարածմանն ուղղահայաց ուղղությամբ:

Խիտ ծխապատ գոտում օգտագործեք խոնավացված կտորե դիմակներ: Զգուշացեք ծխապատ գոտում մոլորվելուց, ծուխը մշտապես փոխում է ուղղությունը եւ կարող եք հայտնվել ավելի խիտ ծխապատ գոտում: Խմբով տեղաշարժվելն առավել անվտանգ է:

Արգելափակվելու դեպքում անմիջապես ահազանգեք «911»: Մինչեւ օգնության ժամանումը հեռացրեք ճյուղերը, քարերը, խոտածածկույթը, ընդունեք պառկած դիրք, խոնավ պահեք հագուստը: Առավել անվտանգ են ցածրադիր եւ բուսածածկույթից ազատ հատվածները, բացատներն ու ջրային ավազանները:

Դիմավորեք ժամանող հրշեջ-փրկարարներին: Խնայողաբար օգտագործեք բջջային հեռախոսը, տնտեսեք մարտկոցը: Մի կայանեք մեքենաները կածանների վրա՝ մոտեցման ուղիներում:

Նյութը պատրաստվել է Համլետ Մաթեւոսյանի եւ Հովհաննես Խանգելդյանի «Խորհուրդներ բնակչությանը» ձեռնարկի հիման վրա

Անտառային հրդեհների, դրանք կանխելու մասին այլ նյութեր

Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ

Որ անտառային հրդեհների պատճառ չդառնաք

Այնպես կանես, որ հրդեհներ չբռնկվեն

Խարույկի չորս բոլորը պիտի փորես

Համոզված եմ, որ դու երբե՛ք անտառներում շիշ չե՛ս ջարդի

Վառվող լուցկի կամ մխացող ծխախոտի ոչ մի կտոր ցած չնետեք