Գլխավոր Ուսուցողական նյութեր Վառվող լուցկի կամ մխացող ծխախոտի ոչ մի կտոր ցած չնետեք

Վառվող լուցկի կամ մխացող ծխախոտի ոչ մի կտոր ցած չնետեք

958
Տարածել

Մեկ անգամ չէ, որ գրել ենք, «Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ» 

Սրան զուգահեռ մշտապես իրազեկել-զգուշացրել ենք անտառային հրդեհի պատճառ չդառնալու կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին:

Այս ռիսկի մասին է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» շարքի«Աղետիկը եւ անտառային հրդեհները» մանկական բանաստեղծությունը: Ներկայացնում ենք հատվածներ այդ բանաստեղծությունից:

Ծնողներիդ,

Կամ մեծերի

Հետ անտառում

Եթե լինես,

Նրանց կասես,

Վառվող լուցկի,

Կամ մխացող

Ծխախոտի

Ոչ մի կտոր

Ցած չնետեն,

Կամ էլ յուղոտ

Կամ բենզինոտ

Լաթի կտոր

Չմոռանան

Գետնին թողնեն…

Ասեմ, որ դու

Նրանց նաեւ

Միշտ հիշեցնես՝

Թե սնուցման

Համակարգը

Մեքենայի

Անսարք լինի

Անտառ մտնել

Թող չփորձեն,

Էլ չեմ ասում,

Որ անտառում,

Կամ չորացած

Խոտով պատված

Տարածքներում

Թող փորձ չանեն

Մեքենաներ

Լիցքավորեն:

 

Սկիզբ

Մաս 1Մաս 2, Մաս 3