Գլխավոր Ուսուցողական նյութեր Այնպես կանես, որ հրդեհներ չբռնկվեն

Այնպես կանես, որ հրդեհներ չբռնկվեն

1108
Տարածել

Մեկ անգամ չէ, որ գրել ենք, «Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ»

Սրան զուգահեռ մշտապես իրազեկել-զգուշացրել ենք անտառային հրդեհի պատճառ չդառնալու  կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին:

Այս ռիսկի մասին է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» շարքի «Աղետիկը եւ անտառային հրդեհները» մանկական բանաստեղծությունը: Ներկայացնում ենք հատվածներ այդ բանաստեղծությունից:

Լավ կլինի

Որ միշտ հիշես՝

Անտառային

Բնական

Հրդեհների

Թիվն աշխարհում

Անտառային

Հրդեհների

Ամբողջ թվի

Յոթ տոկոսն է

Միայն կազմում

Բա ի՞նչ կանես.

Ես էլ լինեմ

Քո փոխարեն՝

Կզարմանամ:

Կզարմանամ,

Թե մարդն ինչքա՞ն

Չա՛ր կլինի,

Կամ էլ ինչքա՞ն

Անգիտակի՛ց,

Որ իր գործով

Անտառներում

Այդքան թվով

Հրդեհների

Պատճառ լինի

Համոզված եմ,

Որ մեծանաս

Այ այդպիսին

Երբեւիցե

Դու չե՛ս դառնա,

Այնպես կանես,

Որ հրդեհներ

Չբռնկվեն,

Որ ամեն թուփ,

Ամեն ծաղիկ

Ու կեդանի

Իրեն համար

Անհոգ ապրի:

 

Շարունակելի