Գլխավոր Սպիտակ-30 Օջախի անմար կրակը

Օջախի անմար կրակը

454
Տարածել

Սպիտակի երկրաշարժի ավերածություններն աննկարագրելի էին։ Շարքից դուրս էին եկել ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվել կամ վթարային էին դարձել մի շարք դպրոցներ ու մանկապարտեզներ, առողջապահության 416 օբյեկտ, 2 թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ եւ մշակույթի տներ։ Քանդվել էին ավտոճանապարհների 600 կմ հատված, երկաթուղու 10 կմ հատված, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել էր արդյունաբերական 230 ձեռնարկություն։ Հողին էին հավասարվել բուժհաստատությունները։

Անմիջական նյութական վնասը գնահատվել էր 10 մլրդ ռուբլի (1988թ–ին)։

Անօթեւան էր մնացել 514 հազար մարդ։ Ճակատագրի հեգնանքով այդ տարվա ձմռանը մինչեւ -35 աստիճան ցուրտ էր լինում։  Մարդիկ վառում էին ունեցած-չունեցածը՝ տաքանալու համար։ Այդ օրերին հայ կանայք ու մայրերը, ցավը հոգում խեղդելով, վառելափայտ էին հավաքում, որ օջախի կրակը չմարի։  Հավատ առ Աստված՝ ահա այն ամենը, ինչը ստիպում էր ապրել ու հաղթահարել արհավիրքը։